2013թ-ի սեպտեմբերի 1-ից ստանձել եմ նոր կոչում՝ բլոգավար:
Բլոգը ինձ համար մի միջավայր է, որտեղ կարողանում
եմ ազատ մտածել, ստեղծագործել, հետազոտել և ամենակարևորը լինել հեղինակ ՝ տարբերվելով
բոլորից:Սակայն մինչ բլոգ ունենալը, յուրաքանչյուր ( դասավանդող) բլոգավար պետք է ձևակերպի իր ուսումնական բլոգի սահմանումը:
Այժմ ես ձևակերպեմ իմ բլոգի սահմանումը:
Սահմանում: Այն բլոգները,
որոնք օգտագործվում են սովորողի կողմից դասաժամին և տանը, այդ բլոգները կոչվում են ուսումնական
:Նրանք կարող են հանդես գալ՝ որպես ուսումնական ձեռնարկներ:
Ակնհայտ է,որ յուրաքանչյուր միջավայր պետք է ունենա իր կանոնները և պահանջվող կետերը:Այժմ
առանձնացնեմ այն կետերը, որոնք բլոգը կդարձնեն ուսումնական:
Բլոգի թեորեմ:Որպեսզի բլոգը լինի ուսումնական , անհրաժեշտ է և բավարար,որ բլոգը պարունակի թեմատիկ ուսումնական (hեղինակային) նյութեր տվյալ բնագավառից
, մանկավարժական ( հեղինակային) հոդվածներ, պարբերաբար այցեր սովորողի կողմից:
Ապացույց: Թեորեմն ապացուցենք հակասող ենթադրությամբ:
Ենթադրենք Բլոգավարը ենթադրում է, որ ստեղծել է ուսումնական
բլոգ, սակայն չունի բլոգում ուսումնական նյութեր:Սովորողը այցելում է բլոգ ու փորձում է բլոգի միջոցով գրել դասավանդողի առաջարկած որևէ
նախագիծ:Սակայն այցելելով տվյալ բլոգ չի կարողանում գտնել ուսումնական փաթեթ, այդտեղից հետևություն,որ հաջորդ անգամ նա քայլ չի անի և օգնություն
չի փնտրի տվյալ բլոգից:Իսկ եթե բլոգում սովորողի կողմից այցեր չլինի, բլոգը ուսումնական միջավայր չի լինի:
Եկանք այն գաղափարին, որ ուսումնական նյութերը պահանջվող պայման է:
Նման կերպ կարելի է ապացուցել մյուս
կետը:
Հետևելով իմ ձևակերպած թեորեմի կետերին, կարողացա իմ բլոգը դարձնել մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ:
Ուսումնական ձեռնարկը ստեղծել ենք սովորողների հետ համատեղ` հաշվի առնելով նրանց կարողություններըինչպեսնաև՝առարկայիհանրակրթականծրագիրը:Ուսումնական ձեռնարկումկարևորելեմնյութիտեսականմասը:Նշեմ, որ այն այլընտրանքային է, քանի որ, բացի հանրակրթական դասագրքի թեմաներից և առաջադրանքներից,առանձնացրելեմ այլ կայքերիցթեմայինբնորոշողառաջադրանքներևխնդիրներ, նախագծեր, ինչպես նաև ցանկը համալրելենսովորողներիկողմիցառաջարկածայլառաջադրանքները:
Այժմ բլոգն ունի երկու կարևոր՝ մաթեմատիկա 5, մաթեմատիկա 6 ենթաբաժինները:
Սովորողները իմ օգնությամբ նույնպես ունեն իրենց բլոգում մաթեմատիկայի ուսումնական ձեռնարկ ,բայց իրենց դեպքում առաջադրանքներըներկայացվածենիրենց լուծումներով,օրինակ՝ԻսախանյանՆարեկ,ԱվետիսյանՌոման,Անուշ Թադևոսյան
5-րդդասարան:
Ուսումնական բլոգն օգտագործվում է յուրաքանչյուր դասաժամի առավելագույն 20 րոպեն:Այդ ընթացքում սովորողը մեկ անգամ ևս ուսումնասիրում է նյութը (եթե կարիք ունի) ու կատարում պահանջված առաջադրանքը:
Առաջադրանքը ստուգվում է տեղում՝ առանց սովորողի ներկայությամբ, բայց սովորողի մասնկացությամբ,քանի որ, բլոգը բաց տարածք է և ունի comment-բաժին, որտեղ սովորողը ստանում է իր հարցերի պատասխանները կամ լրացուցիչ առաջադրանքները:
իմ Ենթաբաժնի կանոնները:
1.Ենթաբաժինը պետք է թարմացվի յուրաքանչյուր մասնագիտական դասաժամից առաջ:
2.Տեղադրված նյութը պետք լինի մատչելի, հասանել բոլորին, հատկապես՝ բացակա սովորողին:Տե՛ս այստեղ:
3.Նյութը հնարավորություն պետք է ունենա պատճենահանել( copy-past ), որպեսզի սովորողն իր բլոգում նույնպես ունենա պահանջվող նյութը:
Բլոգն՝ որպես ձեռնարկ, առանձնահատկությունները:
1.Աշխատանքը հասանելի է բոլորին: Այնկարողէօգտագործելոչմիայնմերդպրոցիսովորողները,այլնաև՝այլդպրոցիսովորողներըևուսուցիչները:
2.Դասավանդողի և սովորողի աշխատանքը հնարավոր է տեսնել և վերահսկել ամենուրեք և ամեն վայրկյան:
3.Սովորողը կարող է ազատ կարծիք հայտնել՝ նայելով մեկ այլ սովորողի աշխատանքը:
4.Այնկարողէծառայել՝որպեսհեռավարուսոցում,ինչպես նաև` կրկնուսույց:
Բլոգն՝ որպես ձեռնարկ, արդյունքը:
1.Բլոգն ունի 23000-ից ավել մուտք` այսինքն պահանջվող է:
2.Առաջադրանքները ունեն իրենց պատասխանները՝այսինքն մատչելի է:

No comments:
Post a Comment