Sunday, 19 April 2015

Ի՞նչ է նշանակում համակարգչային կրթություն





Համակարգչի օգնությամբ ուսուցումը նշանակում է համակարգիչըսովորողիուսուցիչ դարձնել: Համակարգիչ ծրագրավորելը ավել բան չի նշանակում, քան հաղորդակցվել նրան մի լեզվով, որ «հասկանում են» եւ համակարգիչը եւ մարդը: Իսկ լեզու սովորելը այն բաներից մեկն է, որսովորողներնամենալավն են անում:Այժմ երկու հիմնական գաղափար զարգացնենք.

1. Կարելի է համակարգիչն այնպես նախագծել, որ նրա հետ հաղորդակցվելը դառնա բնական մի բան՝ ավելի նման Հայաստանում հայերեն սովորելուն, քան անբնական հրահանգների օգնությամբ դասարանում օտար լեզու սովորելուն:


2. Համակարգիչի հետ կարելի է շփվել թե՛ մաթեմատիկական, թե՛ բնական լեզվով: Մենք սովորում ենք սարքել այնպիսի համակարգիչներ, որոնց հետ երեխաները սիրեն հաղորդակցվել: Երբ այդ հաղորդակցությունը առաջանում է, երեխաները սովորում են մաթեմատիկան որպես կենդանի լեզու:
Համակարգիչների ստեղծումից ի վեր կրթության մեջ դրանց ներդրման նպատակը հետապնդող աշխատանքները ընթացել են երկու ուղղությամբ՝ համակարգչի հարմարեցումը ուսումնական նպատակներին եւ ուսումնական համակարգի հարմարեցումը համակարգչային միջավայրին:


Ամենակարևոր բաները՝ խոսել, տրամաբանել, կողմնորոշվել եւ այլն,սովորողներըսովորում են առանց կամայականորեն պարտադրված ձեւական հրահանգների ու մեթոդական ձեռնարկների:Սովորողներըկառուցողներ են, իսկ կառուցելու համար նյութի կարիք կա, որ տրամադրում է շրջապատող միջավայրը: Երբ մշակույթի մեջ նկատվում է այդ նյութի սակավություն կամ բացակայություն, ապա ուսուցումը դառնում է դժվարին, քանի որ չկա այն, ինչ կդարձնի վերացական գաղափարը պարզ եւ կոնկրետ: Թեեւ հնարավոր է, որ հասարակությունը տրամադրի նյութը, բայց միաժամանակ արգելափակի դրա գործածումը: Խնդիրն ուրեմն մի միջավայրի ստեղծումն էր, որտեղ երեխաները կարողանան հաղորդակցվել համակարգչի հետ: Համակարգիչների ներկայությունը հնարավորություն է տալիս այնպիսի մի ուսումնական միջավայր ստեղծել, որ ամբողջ գիտելիքը, որ դպրոցը փորձում էր սովորեցնել տանջալի եղանակներով եւ սահմանափակ հաջողությամբ, կարելի կլինի սովորել առանց չարչարանքի եւ շատ ավելի մեծ հաջողությամբ:
Համակարգիչները թույլ կտան հաղթահարել կրթական համակարգի լճացումը: Կարելի է այսպիսի համեմատություն անել. Թռչող սարքեր պատրաստելու գաղափարը շատ հին է, բայց անգամ Լեոնարդոյի նախագծերը մնացին չիրականացած: Իսկ Ռայթ եղբայրները կարողացան պատրաստել առաջին օդանավը շնորհիվ իրենց ժամանակի տեխնոլոգիայի ընձեռեծ հնարավորությունների:
Համակարգիչը պետք է ամբողջ ուսուցման մաս կազմի այնպես, ինչպես գրիչն ու գիրքն են եղել անցյալում:


ՏՀՏ-նդպրոցումօգտակարէևնույնիսկանհրաժեշտուսուցիչներինՆախևառաջ,նրանքպետքէպատկերացումունենանիրենցոլորտումՏՀՏ-իհնարավորությունների,պաշարներիևինքըօգտվիդրանից,այդ դեպքումնակկարողանագտնելաշխատանքիօպտիմալձևևնրախոսքըաշակերտներինկլինիառավելիմաստալից:Եւերկրորդը`Ինտերնետըպարունակումէուսումնա-մեթոդականևտեղեկատվականնյութերիանվերջպաշար,ցանկությանդեպքումուսուցիչըհեշտությամբկգտնիօրիգինալդասիպլան,անհրաժեշտգրականություն
կամդիդակտիկնյութ:

Նա կարող ստեղծել իր անձնական բլոգը,որտեղ կլինեն (առցանց ) դասեր համակարգչային լեզվով
ևօգտակար նյութերև՛մանկավարժներիհամար,և՛սովորողներիհամար:


No comments:

Post a Comment