Թվերի պատմությունը Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը: “Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը: Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը: |
| Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ: Հռոմեական թվեր
| |

No comments:
Post a Comment