Thursday, 16 April 2015

Գնահատման համակարգ



Գնահատման համակարգ




Գնահատումը իրականցվում է դասավանդողի կողմից՝ 10 միավորանոց հետևյալ սանդղակով:





Դասարանական աշխատանք ( բանավոր,
գրավոր աշխատանք)- 2 միավոր





Խմբային աշխատանք- 1 միավոր





Առցանց քննարկումների մասնակցություն-1
միավոր



Ուսումնական թղթապանակի կամ
բլոգի օգտագործում-1 միավոր





Լրացուցիչ աշխատանքի կատարում ( հետազոտական աշխատանք)-2 միավոր





Թեմատիկ ստուգում- 2 միավոր



Մասնակցություն օլիմպիադաներին-
1 միավոր








Դասարանական աշխատանք.





Ընդգրկում
է սովորողի կարգապահ ներկայությունը դասին, նրա մասնակցությունը բանավոր եւ գրավոր
առաջադրանքների կատարմանը: Գնահատանիշը գրանցվում է էլեկտրոնային մատյանում:


Լրացուցիչ աշխատանք.





Ընթացիկ
նյութի ամրապնդման եւ վարժանքի համար տրվող առաջադրանք: Բովանդակային առումով ունի


կոնկրետ ուղղվածություն, կատարման
համար շատ ժամանակ չի պահանջում (մինչեւ 30 րոպե): Սովորողը վարժությունների և
խնդիրների պատասխանները ուղարկում
է դասավանդողի էլ. հասցեին:





Խմբային աշխատանք.


Խմբային
աշխատանքի ժամանակ լավագույն խմբի անդամները և ամենաակտիվ մասնակիցը ստանում են 1
միավոր:


Ուսումնական թղթապանակի կամ
բլոգի օգտագործում
.





Ուսումնական թղթապանակում, բլոգում տեղադրվում են էլեկտրոնային


կատարված տնային, դասարանային,
ինքնուրույն, թեմատիկ աշխատանքները, սովորողի հեղինակային ուսումնական նյութերը,


ֆիլմերը, ներկայացումները,
հաշվետվությունները: Կիսամյակի վերջում ըստ թղթապանակի կամ բլոգի պարունակության սովորողը


ստանում է անհրաժեշտ միավորը:





Թեմատիկ ստուգումներ


(մինչև
4 հատ կիսամյակի ընթացքում). առաջադրանքները ուղղված են ավարտված թեմայի յուրացման
ստուգմանը: Աշխատանքի կատարման
համար տրվում է մինչեւ երկու ժամ: Աշխատանքը կատարվում է էլեկտրոնային կամ թղթային


եղանակով: Գնահատում է դասավանդողը:


Գործնական աշխատանք.



Սովորողը
համակարգչային ծրագրերի միջոցով պատրաստում է ուսումնական նյութեր, նկարներ,
ներկայացումներ: Գնահատում
է դասավանդողը:


Կիսամյակային գնահատնիշը ստացվում
է բոլոր գնահատանիշների միջին թվաբանականից, իսկ տարեկանը` կիսամյակային
գնահատանիշերի միջին թվաբանականից`
նախապատվությունը տալով երկրորդ կիսամյակին:

No comments:

Post a Comment