Sunday, 19 April 2015

Աֆորիզմներ մաթեմատիկայի և մաթեմատիկոսների մասին


Մաթեմատիկան պետք է սիրել թեկուզ նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Մ.Վ.Լոմոնոսով



Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:

Է. Կանտ






Հնարավոր չէ լինել իսկական մաթեմատիկոս, չլինելով մի քիչ պոետ:

Կ. Վեյերշտրաս



Մաքուր մաթեմատիկան այն է ուր մենք չգիտենք ինչի մասին ենք խոսում և չգիտենք ճիշտ է այն ինչ որ խոսում ենք:

Բ. Ռասել



Ապացույցը համարվում է խիստ, եթե այդպես են համարում մաթեմատիկոսների մեծամասնությունը:

Մ. Կլեյն



Կեղծ թվերը գեղեցիկ ու հրաշալի ապաստան են աստվածային ոգու համար, գոյի և անգոյի համատեղություն են գրեթե:

Գ. Լեյբնից



Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

Ա. Պուանկար



Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գույների և բառերի համախմբության նմանությամբ` մտքերի համախմբությունը պետք է օժտված լինի ներքին ներդաշնակությամբ:

Գ. Հարդի



Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:



Ս. Սոբոլև





Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...

Կ. Գաուս



Նա ով մաթեմատիկա չգիտի չի կարող որևէ այլ բան իմանալ և նույնիսկ չի կարող իմանալ իր տգիտությունը:



Ռ.Բեկոն





Ոգեշնչումը, որը պետք է երկրաչափության մեջ պոեզիայում անհրաժեշտ ոգեշնչումից պակաս չէ:

Ա.Ս.Պուշկին




No comments:

Post a Comment