Ձեր շատ հարցերի պատասխաներ կարող եք ստանալ` օգտվելով այս գործիքից:
Մաթեմատիկայի մասով նշեմ, օրինակ, այնպիսի հնարավորություններ, ինչպիսին են
թվաբանական գործողությունները,
թվերի և արտահայտությունների վերլուծումը արտադրիչների,
արտահայտությունների պարզեցում,
հավասարումների լուծում,
գրաֆիկների կառուցումը,
ածանցիալի հաշվումը,
անորոշ և որոշյալ ինտեգրալների հաշվումը
մատրիցի դետերմինանտի (որոշիչի) հաշվումը.
մատրիցի սեփական արժեքների հաշվումը և այլն:
Որոշ գրելաձևեր.
1. արմատ 1024-ը գտնելու համար գրում եք root 1024,
2.թիվը կամ արտահայտությունը արտադրիչների վերլուծելու համար` factor և արտահայտությունը,
3.արտահայտությունը պարզեցնելու համար` simplify և արտահայտությունը,
4.հավասարում լուծելու համար` solve և հավասարումը, օրինակ, solve x^2+5x-6=0, կամ solve sinx=1/2,
5.գրաֆիկ կառուցելու համար` plot և բանաձևը, օրինակ, plot x^3+cosx:
6.ածանցիալ հաշվելու համար` derivetive և ֆունկցիան, օրինակ, derivative x^4 * sin x,
7.անորոշ ինտեգրալ հաշվելու համար` integrate և ֆունկցիան, օրինակ, integrate x * sinx,
8.որոշյալ ինտեգրալ հաշվելու համար` integrate, ֆունկցիան և սահմանները, օրինկ, integrate sin x from x=0 to pi,
9.որոշիչ հաշվելու համար` det և մատրիցը, օրինակ, det {{4,1},{2,-1}},
10. մատրիցի հակադարձը հաշվելու համար` invers և մատրիցը, օրինակ, invers {{3,1,3},{2,1,4},{1,-2,7}},
11.մատրիցի սեփական արժեքները հաշվելու համար` eigenvalues և մատրիցը, օրինակ, eigenvalues {{3,1},{-2,-1}}:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment